Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի 29-րդ նիստին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 9, 2010 19:38
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի 29-րդ նիստին:
Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:
ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:






Facebook
Tweet This
Email This Post
