Աշոտ Խաչատրյանը նշանակվեց Սահմանադրական դատարանի անդամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 9, 2010 19:19

Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովը գաղտնի քվեարկության արդյունքներով Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակեց ԱԺ իրավաբանական վարչության պետ, իրավագիտության դոկտոր Աշոտ Խաչատրյանին: Նրա թեկնածությունն առաջարկել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և պաշտպանել էին խորհրդարանական խմբակցությունները:

Ըստ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի, խորհրդարանի 131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 83 -ը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 80, դեմ` 1պատգամավոր: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Ա.Խաչատրյանը և ՀՀ նախագահի նախօրեի հրամանագրով ՍԴ անդամ նշանակված
ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը ստանձնեցին պաշտոնը` ԱԺ-ի նիստում երդում տալով:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply