«Ուլիսը» խոշոր հաշվով հաղթեց «Կիլիկիային»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 27, 2009 15:07

mhm43040-copyՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի հանդիպումում «Ուլիսը» 3:0 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ: Երեկ Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում «Ուլիսի» ֆուտբոլիստ Արթուր Քոչարյանը 21-րդ րոպեին գրավեց «Կիլիկիայի» դարպասը:

Նրա թիմակից Արտյոմ Ադամյանն էլ գնդակներ խփեց մրցակցի դարպասը խաղի 44-րդ և 89-րդ րոպեներին: Ընդ որում, 2-րդ անգամ նա գոլի հեղինակ դարձավ 11 մ-ոց տուգանային հարվածով: 15 խաղից հետո «Ուլիսը» վաստակել է 29 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորզոնականը:

14 խաղ են անցկացրել «Փյունիկը» և «Միկան»: 34 և 32 միավորով այս թիմերը զբաղեցնում են 1-ին և 2-րդ տեղերը:

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply