Գաբրիել Սարգսյանը Կոպենհագենում բաժանեց 3-7-րդ տեղերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 27, 2009 14:45

sargissjan_gabriel_20061029_berlin_bundesligaԿոպենհագենում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջին`10-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին:
Վաստակած 8 միավորով նա ռուսաստանցի Վլադիմիր Մալախովի, դանիացի Պետեր Հեյնե Նիլսենի, Հոլանդիայի ներկայացուցիչ Սերգեյ Տիվյակով և իսրայելցի Եվգենի Պոստնիյի հետ միասին բաժանեց 3-7-րդ տեղերը: Սա փոքր սփոփանք կարելի է համարել Գաբրիելի համար: Նա տարավ 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի և չկրեց ոչ մի պարտություն: Իսկ առաջին տեղը բաժանեցին Հնդկաստանի ներկայացուցիչ Պարմերիան Նեգին և իսրայելցի Բորիս Ավրուխը, ովքեր հավաքեցին 8,5-ակա միավոր:

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply