Ավստրալիայի արտգործնախարար Քևին Ռադդ. WikiLeaks-ի աղմուկի համար մեղավոր է ԱՄՆ-ն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 9, 2010 16:28
Դիվանագիտական հազարավոր փաստաթղթերի գաղտնազերծման համար մեղավոր է ԱՄՆ-ն և ոչ թե` Ջուլիան Ասանջը: Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Քևին Ռադդը:Նրա խոսքով` արտահոսքը կասկածի տակ է դնում փաստաթղթերի գաղտնի պահելու ամերիկացի պաշտոնյաների կարողունակությունը: Նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին` ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե Ասանջի հետապնդմանը, այլ այն իրողության վրա, թե որտեղից են տեղեկատվության արտահոսքերը: Քևին Ռադդը ընդգծել է, որ Ավստրալիան լիովին կպաշտպանի Մեծ Բրիտանիայում ձերբակալված Ջուլիան Ասանջին, ինչպես ցանկացած ավստրալացու, ով ձերբակալվում է արտերկրում: Ռադը հիշեցրել է, որ ողջ դատաքննությունը պետք է ընթանա անմեղսունակության հիմնարար սկզբունքի հիման վրա` մինչ հակառակը չապացուցվի: Ռադդը նաև ընդգծել է, որ ինքը անտարբեր է, թե կայքէջում իր հասցեին ինչ է գրվել.«Համոզված եմ, որ անցյալում իմ մասին ավելի վատն է գրվել և հնարավոր է, որ ապագայում ավելի վատը գրվի: Սակայն ինձ համար միևնույնն է»,- ասել է Ավստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Ասանջի գործով հաջորդ դատալսումը տեղի կունենա դեկտամբերի 14-ին:






Facebook
Tweet This
Email This Post
