Վերջին բացահայտումները առողջապահության ոլորտում
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 14, 2010 3:06
Գեղեցիկ կանայք՝ աշխատանքի արդյունավետության խթանիչներ
Պարզվել է, որ լողազգեստով աղջիկներին նայելով` ժամանակակից տղամարդիկ ոչ միայն բավականություն են ստանում, բարձրանում է նրանց տրամադրությունը, այլև գլխուղեղն ակտիվորեն է սկսում աշխատել, ինչի շնորհիվ բարձրանում է աշխատանքի արտադրողականությունն ու մտավոր մակարդակը:
Ասթմայով հիվանդ երեխաներին անհրաժեշտ է զբաղվել լողով
Թայվանի իմունաբանները հաստատում են այն փաստը, որ ասթմայով հիվանդ երեխաները կարող են հսկել ու կարգավորել հիվանդությունը լողի միջոցով: Նրանք պնդում են, լողն ասթմայի դեմ արդյունավետ պայքարի միջոց է, դրա շնորհիվ կարելի կարգավորել նաև շնչառական համակարգի խանգարումները:
Հյութը՝ ճարպակալման դեմ
Մինեսոթայի համալսարանի հետազոտական խումբը պարզել է, որ թարմ մզված հյութերն օգնում են կանխելու ճարպակալումը` զգալիորեն նվազեցնելով մի շարք հիվանդություններով հիվանդանալու վտանգը, որոնց թվում է նաև շաքարային դիաբետը:
Անքնությունը տանջո՞ւմ է, օդափոխեք սենյակը
Բոլորին է հայտնի, որ մարդու քնի վրա ազդում է ոչ միայն օրվա ճիշտ պլանավորումը, այլև սնունդն ու շրջակա միջավայրը: Մեկին քունը կարգավորելու համար կարող է օգնել սառը ցնցուղը, մյուսին՝ մի բաժակ տաք կաթը: Գոյություն ունի մի հանգամանք ևս` սենյակի ջերմաստիճանի ճիշտ ընտրությունը: Բժիշկները խորհուրդ են տալիս նաև սենյակում վերադասավորություն կատարել:
Կարմրահերները վախենում են ցավից
Պարզվել է, որ կարմրահերներն ամենից շատ են վախենում ցավից, հետևաբար նրանց ցավազրկելու համար դեղորայքի ավելի մեծ չափաբաժին է անհրաժեշտ, քան թխահերներին ու շիկահերներին… Այս եզրակացության առիթը հիվանդների բողոքն է:
Սթրեսը երկարացնում է կյանքը
Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ նյարդային ապրումները, խանգարումները, վեճերը նպաստում են երկարակեցությանը, գեղեցիկ ու զգաստ լինելուն: Նրանք հերքում են նախկինում արված այն հայտարարությունները, թե իբր սթրեսները կրճատում են կյանքի տևողությունը: Բացի այդ, սթրեսը հոդային, անոթային ու սրտի հետ կապված հիվանդությունների առումով լավ կանխարգելիչ միջոց կարող է դառնալ:
Երջանիկ բարձրահասակները
Ինչպես գրում է Time-ը, այն մարդիկ, ովքեր միջինից բարձր հասակ ունեն, ցածրահասակներից ավելի բախտավոր են: Նման եզրակացության են հանգել ամերիկացի հետազոտողները՝ բնակչության հարցման արդյունքում:






Facebook
Tweet This
Email This Post
