Կստեղծվի «ԵվրԱսՏՀ»-ի հակաճգնաժամային հիմնադրամ. ՌԴ արտաքին պարտքը ճգնաժամային պայմաններում կազմում է 475,1 մլրդ դոլար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 27, 2009 14:56
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ`Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ստորագրել է «ԵվրԱսՏՀ»-ի (Եվրասիական տնտեսական համագործակցության) հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ պայմանագրի վավերացման մասին» համերկրային օրենքը:
Ռուսաստանի արտաքին պարտքը (պետական և կորպորատիվ) 2009թ. երկրորդ եռամսյակում աճել 1 24,3 միլիարդ դոլարով և կազմել 475,1 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ նախորդ երեք ամիսների ընթացքում ռուսական պարտքերն արտասահմանյան վարկատուներին նվազել էին 33 միլիարդ ռուբլիով:
«Lenta.ru»-ի և «bankir.am»-ի փոխանցմամբ` 2009-ի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսական ընկերություններն արտերկրի պետություններին պարտք էին 274,3 միլիարդ դոլար, իսկ հունիսի 1-ի դրությամբ` արդեն 294,4 միլիարդ:
Հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվելու է ԵվրԱսՏՀ-ի անդամ պետությունների կողմից համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու, նրանց տնտեսական ու ֆինանսական կայունությունն ապահովելու, ինչպես նաև ազգային էկոնոմիկաների ինտեգրացման հետագա խորացմանը նպաստելու համար:
Հիմնադրամը գլխավորելու է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի 10 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում` Ռուսաստանի բաժինը կհասնի 7,5 մլրդ դոլարի: Եվս մեկ միլիարդ դոլար կներդնի Ղազախստանը: ԵվրԱսՏՀ-ի հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու որոշումն ընդունվել է այս տարվա փետրվարի 4-ին կազմակերպության` Մոսկվայում կայացած գագաթնաժողովում:






Facebook
Tweet This
Email This Post
