5 տարի անց Հեզբոլլահը ամբողջովին կզավթի իշխանությունը Լիբանանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 9, 2010 15:43

Քնեսեթի պատգամավոր Շաուլ Մոֆազը, ով նաև Քնեսեթի` արտերկրի և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահն է, հայտարարել է այն մասին, թե«Հեզբոլլահը» Լիբանանում ամբողջովին կզավթի իշխանությունը առաջիկա 5-10 տարիների ընթացքում: Պարսից ծոցի տարածաշրջանում լույս տեսնող`«Ա Ռաի» թերթի հարցազրույցում Մոֆազը կոչ է արել Արաբական աշխարհին`միավորել ջանքերը Միջերկրական ծովում`մասնավորապես Լիբանանում, իրանական շիաների առաջադիրքերը   խափանելու համար: Նրա կարծիքով` սա բացասական ազդեցություն կունենա Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանում մահմեդական պետությունների վրա: Մոֆազը հայտարարել է, որ գաղտնի հանդիպումների ընթացքում Արաբական աշխարհի պաշտոնատար անձինք իրենց մտահոգությունն են հայտնել Լիբանանի և Իրանի իրադարձությունների  շուրջ:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply