Հանրապետությունից ոգելից և ոչ ոգելից խմիչքների արտահանման ու ՀՀ ներմուծման ծավալներն այս տարի նվազել են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 27, 2009 14:33

1431931234872053Հանրապետություն ներմուծված և երկրից արտահանված ոգելից ու ոչ ոգելից խմիչքների ծավալը այս տարվա առաջին կիսամյակում նվազել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարվա առաջին կիսամյակում հանրապետություն է ներմուծվել է 19.4 մլն ԱՄՆ դոլարի ոգելից և ոչ ոգելից խմիչք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27.1 մլն դոլարի դիմաց:

Այս ապրանքատեսակների արտահանման ցուցանիշն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 28.8 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 64.4 մլն դոլարի փոխարեն:

Վերոնշալ ժամանակահատվածում հանրապետություն ներմուծվել է 31.6 մլն ԱՄՆ դոլարի ծխախոտ և ծխախոտի հումք` նախորդ տարվա  35.9 մլն դոլարի դիմաց: Ծխախոտի և ծխախոտի հումքի արտահանման ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում աճել է` նախորդ տարվա 2.6 մլն դոլարի փոխարեն կազմելով 3.5 մլն:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply