Ժամանակավորապես փակվել է Էյֆելյան աշտարակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 9, 2010 13:45

Ձյան առատ տեղումների պատճառով դեկտեմբերի 8-ին Փարիզի իշխանոթյունները ժամանակավորապես փակել են քաղաքի գլխավոր դիտարժան վայրը` Էյֆելյան աշտարակը: Բրիտանական`The Daily Telegraph-ի տեղեկատվությամբ`ամեն օր Էյֆելյան աշտարակ է այցելում միջին թվով` 12 հազար զբոսաշրջիկ: Նրանք բոլորը հակադրված սպասում էին փոթորկի ավարտին: Քաղաքային իշխանությունները փողոցում աղ են լցնում, որպեսզի հալեցնեն ձյունը, սակայն աշտարակի տարածքում այն չեն կիրառում, որպեսզի երկաթե կառույցներին վնաս չտան: Ժամանակավորապես դադարեցվել են Շառլ դը Գոլ օդակայանի թռիչքները: AFP-ի տվյալներով` չվերթերը լույս դեկտեմբերի 8-ի գիշերը  մասամբ են վերականգնվել:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply