ԱՄՆ-ն Իսրայելում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղաբաշխման համար հատկացրել է 200 միլիոն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 9, 2010 13:29

AFP-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը աջակցել է Իսրայելում «Երկաթե գմբեթ»  հակահրթիռային համակարգի տեղաբաշխման համար 200 միլիոն դոլարի հատկացումը: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սթիվ Ռոթմանը այդ իմաստով ասել է.«Սա հավելյալ ապացույց է այն բանի, որ եթե  խնդիրը վերաբերում է պաշտպանությանը, ապա պետք է ասել, որ  ԱՄն-ի և Իսրայելի զինվորականության և հետախուզական ծառայությունների  միջև հարաբերությունները խիստ սերտ են, քան երբևէ»: «Ֆինանսական օգնության հատկացումը հզոր ազդանշան է թե թշնամիների, թե դաշնակիցների համար»,- հավելել է նա: Անցյալ ամիս բարձրաստիճան  զինվորական աղբյուրները ծանուցել են, որ քննարկումներից մի քանի ամիս անց ՑԱԽԱԼ-ը որոշում է ընդունել երկրի հուսիսում հակահրթիռային համակարգեր տեղաբաշխելու  վերաբերյալ, իսկ հարավում` խիստ անհրաժեշտության դեպքում: ՑԱԽԱԼ-ի սպաները տեղեկացրել են, որ համալիրների շահագործումը հետաձգվել է մինչև 2011 թվականի առաջին եռամսյակ: Ընդ որում` հետաձգումը կապված է ոչ թե տեխնիկական պատճառների այլ ՑԱԽԱԼ-ի զինվորներին և սպաներին բարդ գործընթացներին նախապատրաստելու հետ:

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply