Հրդեհներ Արարատում, Լոռիում և Սյունքիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 9, 2010 13:11

Դեկտեմբերի 8-ին`ժամը 14.48-ին ,ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.46-ին, մարվել`17.05-ին: Այրվել է Ա.Գալստյանին պատկանող գոմի տանիքում պահեստավորված 180 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 15.08-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ահնիձոր գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.50-ին, մարվել` 21.30-ին: Այրվել է Գ.Սարգսյանին պատկանող տան բակում պահեստավորված 20տ անասնակեր:

Նույն օրը`ժամը 15.40-ին, ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի հարակից սարալանջում: Դեպքի վայր  մեկնած  հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21.45-ին, մարել`23.10-ին: Այրվել է 5 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 18.34-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սվերդլով գյուղի հարակից սարալանջում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.00-ին, մարվել` 21.55-ին: Այրվել է 100 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 06.05-ին, ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթափ գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել` 07.15-ին: Այրվել է Հ.Բաղրամյանին պատկանող բնակելի վագոն-տնակը` 15 քմ մակերեսով:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply