WikiLeaks-ի հաջորդ թիրախը Գուանտանամոն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 9, 2010 13:07

WikiLeaks  կայքէջը օրավուր մեծ աջակցություն է ստանում ողջ աշխարհում: Նրան սատարում են բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, լրագրողներ և ինտերնետ հանրակցության համաշխարհային ներկայացուցիչներ: Վերջիններս վճռական ակտիվ գործողությունների են անցել նրանց դեմ, ովքեր հակառակվում են համաշխարհային գաղտնիքների բացահայտմանը: Երեկ հակերային հարձակման հետևանքով ոչնչացել է MasterCard  բանկային- հաշվարկային համակարգը:  Այդ մասին այսօր հրապարակել է Կոմերսանտը: Անցյալ շաբաթ MasterCard-ը սառեցրել էր Ասանջի օգտին կամավոր զոհաբերությունների հաշիվը: WikiLeaks-ի հաջորդ հրապարակումը վերաբերում է ԱՄՆ-ի պետքարտուղարության հաշվետվություններին` Կուբայում գտնվող Գուանտանամո բանտի վերաբերյալ :Ամենայն հավանականությամբ` խոսքն այն  կալանավորների մասին է, ովքեր ազատ արձակվելուց հետո կրկին անցել են ահաբեկչական գործունեության: Հարկ է նշել, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել 2011 թվականին Գուանտանամո բանտի  փակվելուն: Օրենքի նախագիծը, որն արգելում է ահաբեկչության մեղադրանքով կասկածյալների տեղափոխումը, աջակցել է 212 խորհրդարանական, դեմ`206 խորհրդարանական:

Դիտվել է 1605 անգամ:
Print Friendly

Leave a Reply