Իսրայելի և Թուրքիայի բանակցությունները ձախողվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 9, 2010 12:27

Ժնևում Երուսաղեմի և Անկարայի դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպումը դրական արդյունքներ չի ունեցել: Այդ մասին դեկտեմբերի 8-ի երեկոյան հայտնել է NRG-Маарив կայքէջը` վկայաբերելով թուրքական ԶԼՄ-ներին: Կողմերը համաձայնության չեն եկել և վերջ չեն դրել  Իսրայելի և Թուրքիայի միջև առկա ձգձգվող ճգնաժամին: Թուրքիան շարունակում է պնդել, որ Իսրայելը ներողություն խնդրի Mavi Marmara նավի հետ կապված դիպվածի համար. նավը կալանել էին ՑԱԽԱԼի ուժերը: Իսրայելը ներողություն հայցելուն պատրաստ չէ և պնդում է, որ զինվորները գործել են ինքնապաշտպանության անհրաժեշտ շրջանակում: Թուրքիային մյուս տարբերակները շահավետ չեն: Այդուհանդերձ` թուրք դիվանագետները կարծիք են հայտնել, որ «դռները դեռևս բաց են » և դեռ հնարավոր է`փոխհարաբերությունները նորմալ հունի վրա դնել:

Իսրայելցի դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյան   սատարում է նույն կարծիքը.«Եթե Իսրայելը և Թուրքիան կամենում են համաձայնության գալ`եզակի քայլը, որ կարող են անել` բառարանում«ներողություն» բառի փոխարեն այլ բառ գտնելն է»,- Հուրիեթ թերթին հայտարարել է նա: Նա հավելել է, որ Իսրայելը այս առումով կարող է նույնիսկ ապաշխարել , կամ իր ցավը արտահայտել, սակայն «ներողությունը» բացառված է:

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply