Անտարկտիդայում աղետի ենթարկված նավը հասել է Արգենտինա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 9, 2010 12:00

Clelia II զբոսանավը, որը աղետի ազդանշան էր տվել Դրեյքի նեղուցում,  իր ընթացքով հասավ  Արգենտինայի Ուշուայա նավահանգիստ: Նավը, որը գրանցված էր Մալթայում, տեղափոխում էր ամերիկացի 88 զբոսաշրջիկ և բազմազգ անձնակազմի 77 անդամ: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:Անձնակազմի անդամներից շատերը Ֆիլիպիններից են, ոմանք` Արգենտինայից , Բուլղարիայից, Բրազիլիայից, Հունաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: Հատկապես անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունն օգնեց խուսափել մեծ աղետից: Հիշեցնենք, որ խափանվել էին նավի շարժիչներից մեկը, լուսացույցը և կարճ միացում էր տեղի ունեցել ցանցում:Երջանիկ պատահականությամբ հարկ չկար զբոսաշրջիկներին տարհանելու: Նրանցից ոչ ոք չի տուժել, սակայն անձնակազմի մեկ անդամը թեթև վիրավորվել է:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply