Ստի ոտքը կարճ է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 9, 2010 12:24

Պարզվում է, որ բասկետբոլիստուհիների «Հատիս» թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն ամենևին էլ հրաժարական չի տվել, ուղղակի նրան որոշել են խաղից դուրս թողնել: Ընդ որում, Վրաստանում բնակվող մեր հայրենակիցը հայտնել է, որ իր հեռանալու մասին նույնիսկ նախնական խոսակցություն չի եղել, իսկ հրաժարականի մասին շրջանառության դրված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ի դեպ, պարզվում է, որ «Հատիս» թիմի վրա ներկայումս ավելի շատ փող է ծախսվում, քան նախորդ տարի: Այնպես որ, մութ է, թե ինչու  Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակում դեկտեմբերի 16-ին նախատեսված Մոսկվայի «Դինամո» ակումբի հետ հանդիպումից առաջ թիմի մարզչին ազատել են իր պաշտոնից: Իսկ թե ով պետք է պատասխան տա «Հատիսի» այս մրցաշրջանում ունեցած խայտառակ մրցելույթների համար, առայժմ հայտնի  չէ:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply