Մինչամուսնական սեռական հարաբերությունների կրոնական արգելքն ունի գիտական հիմնավորում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 9, 2010 11:45
Մինչամուսնական սեռական կյանքի արգելքը, որին աջակցում են ավանդական բոլոր կրոնները, կարող է ունենալ գիտական բացատրություն: «Իմ գործընկերներից ոմանք կարծիք են հայտնել, թե սեռական առաջին գործընկերոջ ազդեցությունը կնոջ ապագա բոլոր երեխաների վրա կարող է շատ ուժեղ ազդել, քան դա կարող է պատահել կենդանիների մոտ:Պատահական չեն կրոնական բարոյականությունը և ազգային ավանդույթները, որոնք պահանջում են հարսի կուսությունը` իբրև ամուսնության պարտադիր պայման,- ասում է կիևցի բժիշկ, կենսաբանության պրոֆեսոր Գենադի Բերդիշևը: Նրա կարծիքը չորեքշաբթի վկայաբերել է “Аргументы и факты” թերթը: Բերդիշևի խոսքով`մինչամուսնական սեռական կապի վտանգավորությունն այն է, որ ապագա երեխային սեռական նախկին գործընկերը կարող է փոխանցել ոչ միայն այլասեռ` օտար արտաքին գծեր, այլ նաև իր ժառանգական հիվանդությունները: «Բարոյական նորմերի խախտումը հանգեցնում է այլասերման. Այդ իրավիճակը նկարագրվում է Հին կտակարանում:Վախենում եմ ասել, որ սա կրկնվում է մեր աչքերի առաջ` նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, որտեղ սոցիալական սթրես են ապրում»,-ասել է գիտնականը: Հատկապես մինչամուսնական կապերն են բացատրում մտավոր թերզարգացած երեխաների թվի աճը: Ռուսաստանից և նախկին խորհրդային հանրապետություններից աղջիկները իրենց վաստակը ձեռք են բերում` զբաղվելով մարմնավաճառությամբ:Չմոռանանք, որ նրանք ամուսնանում են, երեխաներ են ունենում, իսկ երեխաները ժառանգում են անտեսանելի արատներ. հազիվ թե սա ուրախացնի ծնողներին և նրանց ֆիզիկական և հոգևոր առողջությանը չվնասի:






Facebook
Tweet This
Email This Post
