Գիտնականները հայտնաբերել են ալմաստե մակերևույթով մոլորակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 9, 2010 11:09
Մոլորակը, որի մակերևույթը կարող է բաղադրված լինել ալմաստից, հայտնաբերել են բրիտանացի և ամերիկացի գիտնականները: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիան:
– Կան բոլոր հիմքերը ասելու, որ մոլորակի ցամաքային մակերևույթը կազմված է ալմաստից, -ասել է հետազոտության մասնակիցներից մեկը` պրոֆեսոր Նիթու Մադուսուդան:
Համաշխարհային գիտության մեջ արդեն վաղուց տարածված էր այն տեսությունը, որ Տիեզերքում գոյություն ունեն մոլորակներ, որոնց մակերևույթը կազմված է ալմաստի հանքաշերտերից: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը: Այս եզրակացությունն արվել է NASA Spitzer տիեզերական աստղադիտակի ուսումնասիրությունների հիման վրա` այդ մոլորակի մթնոլորտից, որն ունի ածխածնի անսովոր` բարձր քանակություն:
Հատուկ մաթեմատիկական հաշվարկներն արվել են բրիտանական թասգավորական` Գրինվիչի ասռտղադիտարանում, որոնք ցույց են տվել, որ նմանօրինակ երկնային մարմնի մակերևույթը կազմված է ալմաստից և գրաֆիտից: Ալմաստե մոլորակը գտնվում է Երկիր մոլորակից 1,2 հազար լուսային տարի հեռավորության վրա:






Facebook
Tweet This
Email This Post
