Բակո Սահակյանի հրամանագրով` ներում է շնորհվել 20 դատապարտյալի

Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2010 10:21

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Ինչպես  հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն Բ. Սահակյանի հրամանագրի` ներում է շնորհվել 20 դատապարտյալի, մասամբ ներում է շնորհվել 22 հոգու:

Մերժվել է ներում շնորհել 103 դատապարտյալի` հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply