Արցախում դիմորդների ընդհանուր թվի մեկ երրորդը չի հաղթահարել դրական միավորի շեմը
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 27, 2009 13:41
Արցախում ավարտվել են ստացիոնար ուսման բուհական ընդունելության քննությունները:
ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Սլավա Ասրյանը տեղեկացրել է, որ չնայած առանձին դիմորդների գերազանց պատրաստվածությանը, ընդհանուր առմամբ, այս տարի բուհական ընդունելության արդյունքները գոհացուցիչ չեն, և դիմորդների ընդհանուր թվի մեկ երրորդը չի հաղթահարել 7.5 բալանոց դրական շեմը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Ասրյանն ասել է, որ Արցախի պետական համալսարան դիմածների թիվը նախատեսվածից քիչ է մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության բաժիններում:
Այս տարի ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով հանրապետական հանձնաժողովին դիմել է 774 դիմորդ, որոնցից 663-ը հավակնում էր սովորել Արցախի պետական համալսարանում, 50-ը` ՀՀ տարբեր բուհերում, 61-ը` ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում:






Facebook
Tweet This
Email This Post
