«Կոնվերս բանկում» ոսկեղենը սովորական մետաղով փոխարինելու միջոցով 24 մլն դրամի չարաշահում է կատարվել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2010 21:57

Ոստիկանության Արմավիրի բաժնում նոյեմբերի 29-ին հաղորդում էր ստացվել, որ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ստուգումներով պարզվել է, որ բանկի «Արմավիր» եւ «Մեծամոր» մասնաճյուղերում չարաշահումներ են հայտնաբերվել:

Ժամեր անց մասնաճյուղերի երկու ոսկերիչ-գնահատողները բերման էին ենթարկվել ոստիկանություն։

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ պարզվել է, որ «Մեծամոր» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Արմեն Գալստյանը կատարել է 9 միլիոն դրամի չարաշահում: Նա գործել էր հետեւյալ մեխանիզմով. բանկում գրավ էր դրել համապատասխան ոսկեղեն եւ դրա դիմաց տարբեր անձանց անուններով գումարներ վերցրել: Հետո պահանջել էր վերադարձնել ոսկեղենն ու տեղը սովորական մետաղ էր դրել:

Նույն սցենարով էր գործել նաեւ «Արմավիր» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Արման Գրիգորյանը: Այս դեպքում յուրացվել էր 15 միլիոն դրամ:

Եթե չլիներ բանկի անվտանգության աշխատակիցների զգոնությունը, «վարկավորման» այս գործընթացը հավանաբար կշարունակվեր:

Ոսկերիչ-գնահատողները ձերբակալված են:

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply