Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին՚ օրենքի գործողության ժամկետն երկարաձգվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 8, 2010 20:51

Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՙՍահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին՚ օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը:

Ըստ այդմ, օրենքի գործողության ժամկետն երկարաձգվեց մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը, ինչը հնարավորություն կընձեռնի մինչև 2010թ.-ի աշնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, որից հետո կդադարեցվի նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:

18 տարեկանից մինչեւ 27 տարեկան բոլոր զորահավաքներից խուսափելու համար ընդհանուր առավելագույն վճարի գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: Առանձին կատեգորիաների համար նախատեսված են նաև զեղչեր, մասնավորապես, եթե այդ ընթացքում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին սովորել է բուհում է, կամ երկու երեխա է ունեցել, կամ ծնողներից մեկը հաշմանդամի կարգ ունի և այլն:

Նշենք, որ օրենքը գործում է 2003թ.-ից, և մինչ այժմ շուրջ 5 հազար մարդ օգտվել է օրենքի գործողությունից:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2048 անգամ:
Print Friendly

Leave a Reply