Սյունիքի գյուղատնտեսությունը գարնանը և ամռանը կրել է 889 մլն 521 հազ. դրամի վնաս

Օրվա լուր | | July 27, 2009 13:54

250px-armeniasyunikՍյունիքում գարնանը, ամռանը գրանցված ցրտահարությունից, կարկտահարությունից և գերխոնավությունից խիստ տուժել է գյուղացիական տնտեսությունը: Մարզպետարանում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն գարնանը մարզի գյուղատնտեսությունը կրել է 862 մլն 521 հազ. դրամի վնաս: Ինչպես «Արմենպրես»-ն է գրում, տուժել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները. վնաս է կրել մարզի 37 համայնք, առավելապես` Ներքին Խնձորեսկի (73 մլն դրամ) և Ախլաթյանի (8 մլն 527 հազ. դրամ) ցանքսերը:

Հունիսին արձանագրված սելավներից 27 մլն դրամի վնաս է կրել մարզի 4 համայնք: Ժամանակավոր հանձանժողովի ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply