Գագիկ Բեգլարյանը հրաժարակա՞ն է տվել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | December 8, 2010 17:35

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլրայանը հրաժարական է տվել: Այդ մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:  Առավոտյան նախագահականը հաստատել էր, որ «տհաճ միջադեպ», այնուամենայնիվ եղել է: Դրանից առաջ, սակայն Երևանի քաղաքապետարանը կտրուկ ժխտել էր, թե միջադեպ եղել է:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Գագիկ Բեգլարյանը Պլաչիդոյի համերգից առաջ ծեծի էր ենթարկել նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար  Արմեն Արզումանյանը հանդես է եկել նոր մեկնաբանություններով՝ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ:

«Հայաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»,- նկատել է Արզումանյանը:

Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, կանցկացվեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ:

Ըստ լուրերի՝ Բեգլարյանին փոխարինելու է մահացած վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը:


Դիտվել է 1850 անգամ:
Print Friendly

Leave a Reply