Հայաստանի նախագահի մամուլի խոսնակը հաստատել է Բեգլարյանի հետ կապված լուրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2010 18:00

Ցավոք միջադեպը տեղի ունեցել է: Ի պատասխան NEWS.am լրատվական գործակալության Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված լուրերի մասին հարցին այս մասին նշել է  Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը։
Ստորեւ ներկայացնում ենք հարց ու պատասխանն ամբողջությամբ։

Հարց. Մամուլը ակտիվ գրում է այն մասին, որ Երեւանի քաղաքապետը իր պաշտոնական պարտականությունները կատարելու համար առեւանգել ու դաժան ծեծի է ենթարկել ՀՀ Նախագահի արարողակարգի աշխատակցին: Խնդրում ենք հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը:

Պատասխան.  Այո՛, ցավոք միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե՛ մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առեւանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է:


Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply