Ահմադինեժադը պաշտոնաթող է արել մի շարք պաշտոնյաների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2009 13:32

ahmadinejad_2_466411203Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնաթող է արել տեղեկատվության նախարար (իրանական հատուկ ծառայությունների ղեկավար) Ղոլյամհոսեյն Մոհսենի Աժեիին և մշակույթի ու իսլամական կողմնորոշման նախարար Մոհամադ Հոսեյն Սաֆար Խարանդիին. այդ մասին հաղորդել են իրանական լրատվամիջոցները:

«Մեհր» գործակալությունը, վկայակոչելով «չհաստատված տվյալներ», հաղորդում է, որ պաշտոններից ազատվել են նաև առողջապահության նախարար Կամրան Բաղերի Լանկարանին և աշխատանքի նախարար Սեյեդ Մոհամադ Ջահրոմին: Կադրային այս փոփոխությունները Իրանի նախագահի կողմից կատարվել են կառավարության լիազորությունների ժամկետի լրանալուց 8 օր առաջ: Հուլիսի 16-ին հայտնի է դարձել երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ղոլյամռզա Աղազադեի` իր ցանկության համաձայն պաշտոնաթողության լուրը:

Արմենպրեսի հաղորդմամբ օգոստոսի սկզբին տեղի է ունենալու հունիսյան նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ահմադինեժադի երդման արարողությունը: Պաշտոնակալումից հետո նա խորհրդարանին կներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը: Ինչպես սպասվում է, դրանում արմատական փոփոխություններ կլինեն նախկին կազմի համեմատ:

Իրանի նախագահը պաշտոնից ազատել է երկրի առաջին փոխնախագահին, որի նշանակումը սուր քննադատություն էր առաջացրել պետության ղեկավարի հասցեին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել Ահմադինեժադին պաշտոնից հեռացնել նորանշանակ Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին: Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը` վկայակոչելով Ահմադինեժադի բարձրաստիճան օգնականներից մեկի` Մոջթաբաս Սամերե Հաշեմիի խոսքը:

Անցյալ տարի Մաշային, որի դուստրն ամուսնացած է Իրանի նախագահի որդու հետ, ՙհռչակվեց՚ իր այն հայտարարությամբ, թե ՙԻրանը Իսրայելի ժողովրդի բարեկամն է՚, ինչը հարուցեց Ահմադինեժադի քաղաքականության կողմնակիցների, ինչպես նաև այաթոլլա Ալի Խամենեիի զայրույթը:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply