Rolling Stone-ը ամբողջական տարբերակով հրապարակեց մահվանից 3 օր առաջ Ջոն Լենոնի հարցազրույցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 8, 2010 17:21
Լեգենդար երգիչ Ջոն Լենոնի մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ Rolling Stone ամսագիրը առաջին անգամ հրապարակեց նրա մահվանից 3 օր առաջ հարցազրույցը: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը:. Մահվանից մի քանի օր առաջ Լենոնը հրատարակության հետ խոսեց այն մասին, թե քննադատները ավելի շատ հետաքրքրվում են «մեռած հերոսներով», և լավատեսությամբ լի էր իր ընտանիքի և ապագայի հանդեպ: ».«Քննադատները չափազանց շատ պատրանքներ ունեն արվեստի մարդկանց նկատմամբ և նրանցից կուռքեր են շինում: Սակայն նրանք սիրում են այն երաժիշտներին, ովքեր գտնվում են«թռիչքում»: Ես չեմ կամենում կրկին գնալ այդ ճանապարհով:Նրանց պետք են մահացած հերոսները` Սիդ Վիշեմ, Ջեյմս Դին« Ես չեմ կամենում մեռած հերոս լինել, այնպես որ մոռացեք քննադատներին»,- ասել է նա: Լենոնը կանխագուշակել է. որ այն ստեղծագործական ճանապարհով, որով անցել է ինքը, կանցնի նաև Բրյուս Սփրինգսթինը, ում դեմ կհարձակվեն քննադատները, երբ հասկանան, որ նա այլևս աստված չէ: Սեփական ստեղծագործությանն անդրադառնալիս` Լենոնը հրատարակությանը տեղեկացրել է, որ նախապատվություն է տալիս Փոլ Մակքարթնիի և Յոկո Օնոյի հետ համագործակցությանը: .«Ես ինձ չեմ աստվածացնում, կամ համարում մաքուր հոգով մարդ:Ես եբեք չեմ ասում, որ գիտեմ բոլոր հարցերի պատասխանները: Ես կարող եմ միայն երգեր կերտել և ջանում եմ փնտրել հարցերի սեփական պատասխանները`իմովսանն: Սակայն ես դեռ հավատում եմ աշխարհի իդեալներին, սիրուն և ըմբռնմանը»,- Rolling Stone հրատարակության մեկնաբանին ասել է Ջոն Լենոնը: Երաժիշտ լինելուց բացի` նա նաև քաղաքական ակտիվիստ էր և իր հայացքները դրսևորել էր իր երգերում: Լենոնը հավասարություն, եղբայրություն, խաղաղություն և ազատություն էր քարոզում: Նա դարձավ հիփիների կուռքը և 1960-1970թթ նշանավոր հասարակական գործիչը: 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնին սպանեց Մարկ Չեմփենը: Վերջինս ցմահ կալանավորվեց Նյու Յորքի բանտում: Արդեն 6 անգամ վաղաժամկետ ազատման հայց է ներկայացրել, սակայն յուրաքանչյուր անգամ մերժվել է:






Facebook
Tweet This
Email This Post
