Առևտրի համաշխարհային կազմակերպություն Ռուսաստանի մուտքը գործնականում դառնում է իրատեսական
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 8, 2010 16:37
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն համաձայնագիր են ստորագրել, ինչը ուղի է հարթում Առևտրի համաշխարհային կազմակերպություն Ռուսաստանի մուտքի համար: Այսպիսով` նախագահ Մեդվեդևը գործնականում իրատեսական է համարում այս կազմակերպություն Ռուսաստանի մուտքը: Ռուսաստանը այս կազմակերպության հետ բանակցում է արդեն 17 տարի, և սա միակ առաջատար տնտեսություն ունեցող երկիրն է, որ չի ներառվել այս կազմակերպությունում: Մուտքի համար անհրաժեշտ է առևտրի համաշխարհային կազմակերպության 153 անդամների համաձայնությունը: Փորձագետների դիտարկմամբ` այս կազմակերպության մուտքի համար Ռուսաստանի կզիջի փայտանյութի արտահանման տուրքերի հարցում , որոնք կնվազեցվեն: Այս հարցին հերթագայում են ներռուսական երկաթուղային սակացուցակները և օդագնացության բեռնափոխադրումների կանոնները, ինչպես նաև ավտոշուկա մուտքի հասանելիությունը: Ռուսաստանը հարկադրված է իջեցնելու ներկրման տուրքերը : Փորձագետների ընդգծմամբ` չկարգավորված հարցեր են մնում Մոսկվայում մսի ներկրման սանիտարական չափորոշիչները, ինչպես նաև ինտելեկտուալ սեփականության իրավունքի պահպանումը:
Եվրոնյուսի փոխանցմամբ` Մեդվեդևը ջանացել է համաձայնագիր ձեռք բերել Եվրամիության երկրների անցակարգի չեղյալության մասին, սակայն միայն քայլեր են ձեռնարկվելայս անցակարգը մեղմացնելու ուղղությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
