Գազպրոմը սկսում է գազ արդյունահանել Տաջիկստանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 8, 2010 16:05
Գազպրոմը ակնկալում է 2011-2013թթ Տաջիկստանում գազարդյունահանումը հասցնել տարեկան 2 միլիարդ խորանարդ մետրի:Գազպրոմի դստերային ընկերությունը` – ЗАО “Газпром зарубежнефтегаз“-ը, Տաջիկստանի Սարիղամիշում անցնում է հորատման աշխատանքների, որի ծավալը գնահատվում է տարեկան` 60 միլիարդ խորանարդ մետր: Այդ մասին երեկ տեղեկացրել է Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Սարիղամիշը Տաջիկստանի մայրաքաղաքից գտնվում է 35 կմ արևմուտք, որտեղ Միլլերը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ երեկ մասնակցել է հանքավայրի հորատման մեկնարկի հանդիսությանը:Այս վայրում հանքավայրի խորությունը 6300 մետր է: Այս նախագծի ներդրումները կազմում են 53 միլիոն դոլար. Հանքավայրը հանդերձավորվել է ժամանակակից սարքավորումներով: Այժմ Գազպրոմը որոնողական աշխատանքներ է տանում հավաստագրված հրապարակներում` Սարիղամիշում, Սարգազոնում, Ռենգանում և Արևմտյան Շողամբարում:
Առայժմ Տաջիկստանը կախյալ վիճակում է հարևան Ուզբեկստանից. անցյալ տարի ներկրվել է 216,7 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը 57,7 տոկոսով պակաս է 2009 թվականի ցուցանիշից:






Facebook
Tweet This
Email This Post
