Ակնո՞ ց, թե՞ լինզաներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 8, 2010 15:48

Կարճատեսության, հեռատեսության, տեսողության տարբեր խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում կոնտակտային լինզաներ  օգտագործել: Այժմ դրանք պատրաստվում են այնպիսի   նյութերից,  որ  աչքերը  շնչեն: Դրանք ակնոցից հարմարավետ  են, աչքի  հետ  միասնական  օպտիկական համակարգ  են   ստեղծում և տեսողության  հիանալի որակ են ապահովում:  Տեսողությունը,   շլությունը  կարգավորող  լինզաները  երեխան  կարող  է  4-5 տարեկանից ինքնուրույն դնել:  Դա  պարզ գործողություն է,  և երեխան հեշտ  է վարժվում  դրան: Այնուամենայնիվ , լինզաները բոլորին  չէ,  որ  հարմար  են:  Հակացուցում են աչքերի  բորբոքային  հիվանդությունները  և այլն:  Խորհուրդ չի տրվում  լինզաներ դնել  նաև ինֆեկցիոն հիվանդությունների  ժամանակ  (սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա, գրիպ, անգինա  և այլն): Որոշ  երեխաներ հոգեբանորեն չեն  կարողանում  լինզաներ կրել, նրանց   զայրացնում  է  այն  դնելու  պահը:  Այդ  դեպքուն հարկ է նախընտրել ակնոցը: Ինչպե՞ ս  ընտրել: Մինչև  3 տարեկան  փոքրիկների համար պետք է  փափուկ  պլաստիկ  շրջանակներով  ակնոց  գնել, որը  նաև  գլխին  հագնող  ռետինե կապ  ունենա: Այդ  դեպքում  այն երեխայի  աչքերից  չի  ընկնի, խաղալիս  չի խանգարի, երեխան արագ կսովորի  դրան  ու  կարծես  չի  էլ  նկատի :  Մինչև  10 տարեկան դպրոցականի  համար հարկ  է պլաստիկ  կոշտ  շրջանակով ակնոց  գնել, և  կարևոր է, որ  ապակին  լրիվ  ծածկի  աչքերը,  որպեսզի  երեխան չկարողանա ակնոցի  վրայից  նայել: ԵՎ, իհարկե, այն  պետք  է  երեխային դուր գա, քանի որ դրանից  է  կախված, թե   ինչ  արագությամբ  կսովորի  ակնոց  կրելուն: Մարի Խաչատրյան

Դիտվել է 2846 անգամ:
Print Friendly

Leave a Reply