Ռուսաստանում մահմեդականների ռադիկալացմանը նպատակաուղղված միջոցները հափշտակվել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 8, 2010 15:34
Իսլամագետ Ռոման Սիլանտևը հայտարարել է, որ 1990-ական թթ սկսած`արտերկրի դրամաշնորհների մեծ մասը, ինչը նպատակաուղղված էր Ռուսաստանի մահմեդականների ռադիկալացմանը, հափշտակված է:«Փառք Աստծո, միջոցների` գերազանցապես 90 տոկոսը, ինչը հատկացված էր ռուսական մահմեդականության շրջանում վահաբիզմի տարածմանը, բարեբախտաբար հափշտակվել է: Տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ահաբեկչական կենտրոնների ստեղծման , ահաբեկիչների և մեղսակիցների նախապատրաստման փոխարեն` գնվել են թանկարժեք մեքենաներ և բնակարաններ»,- գրում է Ռոման Սիլանտևը: “Журналисты против террора”կայքէջում տպագրված հոդվածում իսլամագետը Նշում է, որ 60 ծայրահեղական մահմեդական կազմակերպություններ և բանկային 10 խմբեր ֆինանսավորել են այս գործը. կարելի է ենթադրել, որ ներդրումները կազմում են 10 միլիարդ դոլար: Ի դեպ, Սիլանտևը նշում է, որ իսլամացման այս գործընթացը ներառել է իշխանությունների վերին էշելոնները և ստեղծվել է ազդեցիկ լոբբի:« Բացված մզկիթների վրա միջոցների ծախսը համեմատելով հատկացված ընդհանուր միջոցների հետ`կարելի է համոզված հաստատել, որ դրանց մեծ մասը իր նպատակին չի ծառայել«,- գրում է հեղինակը:






Facebook
Tweet This
Email This Post
