WikiLeaks.Իրանը գլխավոր սպառնալիք է Ադրբեջանի և Իսրայելի համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 8, 2010 14:44
Իսրայելը և Ադրբեջանը Իրանը համարում են իրենց ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք : Այս 2 երկրները ակտիվորեն, սակայն ոչ բացահայտ համագործակցում են ռազմական բնագավառում: Այդ մասին հրապարակել է Wikileaks-ը: Այսպես` 2008 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Իսրայելի պաշտպանության գերատեսչության հետ ստորագրել է համաձայնագիր, որը թոյլ է տալիս Իսրայելի ընկերություններին ականանետներ, ռազմամթերք, ռեակտիվ հրետանի և կապի սարքավորումներ տրամադրել Ադրբեջանին: Փաստաթղթերից կարելի է ենթադրել, որ գործարքի արժեքը 100-ավոր միլիոն դոլար է: Մասնավորապես` Soltam ընկերությունը կմատակարարի ականանետներ և զինամթերք, Tadiran Communications-ը` կապի սարքավորումներ, իսկ Israeli Military Industries-ը` ռեակտիվ հրետանի: Մեկ այլ փաստաթղթով նախատեսվում է անօդաչու սարքերի համատեղ արտադրություն:
Ադրբեջանի նախագահը WikiLeaks-ի այս հրապարակումը սադրանք է որակել, որի նպատակը, ըստ նրա, Ադրբեջանի և նրա հարևանների հարաբերությունները վնասելն է:






Facebook
Tweet This
Email This Post
