Յոկո Օնո. եթե Հիտլերը սեքսով զբաղվեր հրեուհու հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2010 14:24

Boston Globe հրատարակչությունը հրապարակել է Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի ինտիմ լուսանկարների ցուցահանդեսի մասնակիցների հիշողությունները: Նկարահանումների ժամանակ խոսել են 1940 թվականի սեպտեմբերին Մահաթմա Գանդիի խիստ տպավորիչ հայտարարության մասին: Մահաթման սրբապատկեր է համարվում  հանուն մարդու իրավունքի պայքարողների համար: Նա հետևյալ խորհուրդն է տվել հրեաներին, որոնց  ոչնչացումը  ծրագրել էին նացիստները.«Հրեաները պետք է ներկայացնեն իրենց բարոյական գերազանցությունը նացիստների հանդեպ..»: Գանդին ենթադրում էր, որ այսօրինակ վարքը կամաչեցներ նացիստներին, և նրանք կհրաժարվեին մարդատյաց գաղափարներից, «կհամեմվեին հրեաների հետ եղբայրական սիրո էքատազում»: Քննարկմանը ներկա ծաղրանկարիչ Էլ Կապպը հարցրել է.«Ինչպե՞ս կկանգնեցնեիք Հիտլերին»:
Յոկո Օնոն բացականչել է.«Ախ, եթե ես հրեուհի լինեի Հիտլերի օրոք, ես կմերձենայի նրան և կդառնայի նրա սիրուհին:1 0 օր անկողնում ինձ հետ անցկացնելուց հետո նա կսկսեր մտածել, թե ինչպես եմ ես:Ահա թե ինչ է պետք աշխարհին`հեռահաղորդակցություն, հաղորդակցություն: Իսկ ա սեքսը հաղորդակցման ահռելի միջոց է»:

Կապպը ցնցվել է և ասել.«Ասել են թե` անմտության ցնցող օրինակ»:

Ջոն Լենոնը ֆշշացել է.« Իսկ որտեղ է անմտությունը»:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply