Երեկ իրանական ավիաուղիների ևս մեկ ինքնաթիռ է բռնկվել օդում, իսկ նախորդ ավիավթարից զոհվել է 30 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2009 12:37

Հուլիսի 25-ին իրանական Մեշհեդ քաղաքի օդակայանում վայրէջքի պահին բռնկված «Իլ-62Մ» ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և մխրճվել ցանկապատի մեջ:

Ավիավթարի հետևանքով ինքնաթիռում գտնող 160 ուղևորներից և անձնակազմի անդամներից առնվազն 30-ը զոհվել են, ևս 20-ը` վիրավորվել: Վերջիններիս թվում կան նաև օդակայանի աշխատակիցներ:

Տեղեկությունների համաձայն` վթարի արդյունքում ամբողջությամբ կործանվել է ինքնաթիռի կմախքի առջևի հատվածը:

Ինքնաթիռը պատկանել է իրանական «Aria Air» մասնավոր ավիաընկերությանը:

Կիրակի` հուլիսի 26ին, իրանական ավիաընկերության պատկանող ևս մեկ ինքնաթիռ է բռնկվել օդում և վայրէջք կատարել Թեհրանի օդանավակայանում:

Վայրէջքի մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ օդում սկսել է այրվել ինքնաթիռի շարժիչներից մեկը: Ինքնաթիռը պատկանել է «Mahan Air» ավիաընկերությանը:

Այլ տեղեկություններ վերջին վթարի մասին այս պահին դեռևս չկան:

RIA Novosti, Irna, AFP գործակալություններ

Լուսանկարը` Press.TV

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply