ԱՄՆ-ն հաստատել է, որ չի ջանում Ասանջի արտաքսմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2010 13:11

ԱՄՆ-ն շարունակում է պետքարտուղարության ծառայողական փաստաթղթերի գաղտնազերծման հետաքննությունը, ինչը կապված է WikiLeaks կայքէջի հրապարակումների հետ: Սակայն արդյունքների մասին խոսելը վաղ է: «Մեր հետաքննությունը շարունակվում է»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Նա նաև հաստատել է , որ Վաշինգտոնը WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջի ձերբակալմանը մասնակից չէ: Ասանջի ձերբակալումը նախաձեռնել են Մեծ Բրիտանիան և Շվեդիան»,- ասել է Քրոուլին: հիշեցնենք, որ Ասանջին մեղադրում են ոչ թե գաղտնի տեղեկատվության հրապարակման, այլ` սեռական ոտնձգությունների համար: Քրոուլիի խոսքով` Սպիտակ տունը դատապարտում է կայքէջի գործունեությունը: Ասանջը վնաս է հասցրել ԱՄՆ-ի և այլ երկրների ազգային անվտանգությանը: Չի բացառվում, որ ապագայում նրա նկատմամբ  այլ մեղադրանքներ հարուցեն, սակայն Ասանջի արտաքսմանը ԱՄՆ-ն չի ձգտում:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply