20 հազար շոտլանդացի` ընդդեմ «Johnnie Walker» գործարանի փակման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2009 12:30

Ավելի քան 20 հազար շոտլանդացի դուրս են եկել Քիլմարնոք քաղաքի փողոցներ` իրենց բողոքն արտահայտելու 1820 թ.-ից արտադրվող «Johnnie Walker» ապրանքանիշի վիսկիի գործարանի փակման դեմ:

Բողոքի ցույցին մասնակցել են գործարանի աշխատակիցները, իրենց ընտանիքների անդամները, տեղի ֆուտբոլային թիմի մարզիկները, ինչպես նաև Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը:

«Johnnie Walker» ապրանքանիշի ներքո վիսկիի արտադրման իրավունքը պատկանում է «Diageo» ընկերությանը, որը հուլիսի 1-ին հայտարարել է, որ 2011-ին նախատեսում է փակել Քիլմարնոքի գործարանը և արտադրությունն ամբողջությամբ տեղափոխել Գլազգո, ինչի պատճառով ակնկալվում է, որ քաղաքում 700 հոգի կմնա աշխատազուրկ:

Վիսկի արտադրող գործարանը Քիլմարնոք քաղաքի տեսարժան վայրերից է: Քաղաքի բնակչությունը մոտ 40 հազար մարդ է կազմում:

AFP գործակալություն, The Daily Telegraph

Լուսանկարը` UNIVERSAL NEWS AND SPORT

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply