Ռուսական ԻԼ-38 հակամակույկային ինքնաթիռները վախեցրել են ճապոնացիներին և ամերիկացիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2010 12:57

ԱՄՆ-ն և Ճապոնիան երկուշաբթի  Ճապոնական ծովում ժամանակավորապես դադարեցրել են համատեղ զորզորավարժությունները` ռուսական ԻԼ-38 հակամակույկային ինքնաթիռների մերձակա թռիչքների պատճառով: Ճապոնացիները և ամերիկացիները վախեցել են, որ ռուսները կգաղտնազերծեն իրենց գերգաղտնի տեղեկատվությունը, ինչը վերաբերում է ռադարների հաճախականությանը, որում կարող են կողմնորոշվել  ռուսական ինքնաթիռները: Խոշորամասշտաբ զորավարժությունների ժամանակ արտասահմանյան ինքնաթիռների ի հայտ գալը բավական տարածված երևույթ է : Սակայն Ճապոնիայի պաշտպանության գերատեսչության կարծիքով` սա աննախադեպ երևույթ էր: Ռուսական կողմի հաստատմամբ` ինքնաթիռների թռիչքը օդային այս տարածքում միջազգային ոչ մի օրենքի խախտում չէ:  Պատմության մեջ իր տեսակով սա խոշորագույն զորավարժություն էր. Ճապոնիան այս միջոցառմանը ներկայացրել է 34 հազար զինծառայող, 40 նավ, 250 ինքնաթիռ : Զորավարժություններին մասնակցում է նաև «Ջորջ Վաշինգտոն»  ավիակիրը:  ԱՄն-ի կողմից` մասնակցում է 10 հազար զինվոր, 150 ինքնաթիռ և 20 նավ:Այս կերպ` երկուստեք մասնակցում են 44 հազար զինծառայող, 60 նավ և 400 ինքնաթիռ:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply