Արգենտինայի Clelia II զբոսանավը –ը աղետի է ենթարկվում Անտարկտիդայի ափերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2010 12:32

Անտարկտիդայի ափերին աղետի է ենթարկվել Clelia II զբոսանավը, որում  կան 100 զբոսաշրջիկ և անձնակազմի 50 անդամ: Արգենտինայի ռազմաօդային նավատորմի մամուլի ծառայության տեղեկատվությամբ` նավին օգնության է հասել Չիլիի փրկարարական նավը: Մալթայի դրոշի ներքո զբոսանավը Դրեյք նեղուցում փոթորկի է ենթարկվել. նավի հիմնական շարժիչը շարքից դուրս է եկել, ինչը սահմանափակել է նրա շարժը: Ալիքի հարվածը ջարդել է նրա լուսացույցը` իլյումինատորը,նավամբարում` տրյումում,ջուր է ներհոսել: Սակայն նավը չի սուզվի և զբոսաշրջիկների կյանքին վտանգ չի սպառնում: Ի դեպ, քամու արագությունը 90 կմ/ժամ է: Նավը պետք է հաղթահարեր 845 կմ տարածք և պետք է  և հասներ Ուշուա արգենտինյան նավահանգիստ, որտեղից նա դուրս է եկել նոյեմբերի 30-ին: Այս քաղաքը մոլորակի ամենահարավային քաղաքն է:

Clelia II-ը վեցառագաստանի նավ է, որը շահագործվել է 1990 թվականին, իսկ ամբողջովին վերակառուցվել է 2009 թվականին: Նավում կա լողավազան, Ֆիթնեսս-կենտրոն, ջակուզի, ռեստորան, 2 բար: Անձնակազմի մեկ երրորդը Ոկրաինայի և Լատվիայի քաղաքացիներ են: Ջերմանավով անտարկտիկական ուղևորության գինը 8-18 հազար դոլար է:

Դիտվել է 1399 անգամ:
Print Friendly

Leave a Reply