Հենրիխ Մխիթարյանը նախապատրաստվում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 8, 2010 12:58

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը» ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում (H խումբ) այսօր հյուրընկալելու է պորտուգալական «Բրագային»: Հիշեցնենք, որ առողջական խնդիրների պատճառով  Մխիթարյանը ՉԼ-ի մի քանի հանդիպում բաց է թողել: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է հավանական Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանն առաջիկա հանդիպմանը, «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտնել է, որ 23 ֆուտբոլիստներ նախապատրաստվում են խաղին, որոնց թվում է նաև Հենրիխը: Հիշեցնենք, որ «Շախտյորը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և հիանալի հնարավորություններ ունի դուրս գալու հաջորդ փուլ: Խմբում երկրորդ տեղը 6 միավորով զբաղեցնում է Լոնդոնի «Արսենալը», «Բրագան» ունի 6, իսկ սերբական «Պարտիզանը»` 0 միավոր:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply