Վենդետտա իրանական ձևով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 8, 2010 11:57
WikiLeaks-ի սակավհայտնի մերկացնող հրապարակումներից մեկը վերաբերում է Իրանի հատուկ ծառայությունների կողմից Սադամ Հուսեյնի ռազմաօդային ուժերի նախկին օդաչուների վերացմանը ամերիկացիների «ազատագրած» Իրաքում: Խոսքը իրանա- իրաքյան պատերազմի մասնակիցների մասին է: Իրաքի բռնապետի կարգադրությամբ` նրանք ռմբակոծել են Իրանի քաղաքները: 2009 թվականի դեկտեմբերի 14-ին ամերիկյան դեսպանատան հեռագրում ասվում է.«Բազմաթիվ իրաքցի օդաչուներ , որոնք իրագործել են իրանա- իրաքյան պատերազմի խնդիրները, այժմ Իրանի ոչնչացման ցուցակում են: Մեր աղբյուրը հաստատում է, որ արդեն 180 օդաչուներ սպանվել են»:. Իրանը օգտվեց քաոսից, ինչը առաջացել էր Իրաք ամերիկյան ներխուժումից հետո և իր հաշիվները մաքրեց: . Իրաքի պաշտպանության նախարարության տվյալներով`իրանցի գործակալները 182 օդաչու են ոչնչացրել: Եվս 800 օդաչու խուճապահար փախել է երկրից: Իբրև օրինակ` Իրաքի պաշտպանության գերատեսչությունը բերում է օդաչու Սաեդ Հուսեյնին: Նա փոքրիկ կրպակ ուներ Բաղդադի Գազալիա սունի թաղամասում և իրեն հարաբերական անվտանգ էր համարում: Հարևանները, սակայն , չկարողացան նրան օգնել, երբ նրա խանութի վրա հարձակվեցին շիա գրոհայինները: Նրա գլխին արձակվել է ինքնահրձիգի եղջյուրիկի ողջ համազարկը`30 գնդակ: Ճազկատագրի հեգնանքով` Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին առաջարկել է Իրաքի նախկին օդաչուներին` թաքնվել քրդական ինքնավարության տարածքում: Խնդրի էությունն այն է, որ հատկապես Սադամի ռազմաօդային ուժերի օդաչուներն են մեծ դեր խաղացել քրդերի դեմ պատժիչ գործողություններին:






Facebook
Tweet This
Email This Post
