Հանգստանալու ժամանակ չի լինի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 8, 2010 12:08
Ռուսաստանի Արմավիր քաղաքում կայացած Ռուսաստանի սամբոյի վաստակավոր մարզիչ Աշոտ Մարգարյանի սահմանած մրցանակների խաղարկության սամբոյի միջազգային մրցաշարում 68 կգ քաշային ս Արմեն Նազարյանը, պարտվելով միայն եզրափակչում, արժանացել է արծաթե մեդալի : Իսկ 74 կգ քաշային աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (նկարում) բավարարվել է բրոնզե մեդալով: Ավանդական դարձած այս ստուգատեսին մասնակցում էին տարբեր տարբեր մայրցամաքների լավագույն սամբիստները:Այսպիսով, Հայաստանի սամբիստներն ավարտեցին 2010-ի պաշտոնական մրցաշրջանը: Սակայն հանգստանալու ժամանակ չի լինի, և հունվարին մեր երկրի այս մարզաձևի ներկայացուցիչները կմասնակցեն Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կայանալիք «Նախագահի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարին:






Facebook
Tweet This
Email This Post
