Հայաստանում 258 մարդ զոհ է դարձել ավտապատահարներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2010 11:47

Այս տարվա  11 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է  1812 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնցից  783-ը ` Երևան քաղաքում:

Հանրապետության տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 258 մարդ զոհվել է, 2462-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Երևանում  ավտոպատահարներից  զոհվել է 71 մարդ, 969-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

2009 թ. նույն ժամանակահատվածում  հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 1814 դեպք, որոնց հետեւանքով 292 մարդ զոհվել է, 2528-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply