Հյուսիսային պողոտայում մեքենա է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2010 11:39

Դեկտեմբերի 7-ին`ժամը 11.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վերին Հանդ գյուղի հարակից  սարալանջին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.28-ին, մարվել`11.53-ին: Այրվել են 120 քմ մակերեսով խոտածածկ տարածք և թփուտներ:

Նույն օրը`ժամը 14.23-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 8 շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Այրվել է Ա.Հովհաննիսյանին պատկանող “Աուդի Ա-8” մակնիշի 07 ՕԼ 750 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Դեկտեմբերի 8-ին`ժամը 00.55-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող չգործող կարի ֆաբրիկայի տանիքում: Դեպքի վայր են մեկնել հինգ փրկարական ջոկատ և ջրատար:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.50-ին, մարվել`06.03-ին: Նախնական տվյալներով այրվել է 800-1000 քմ մակերեսով սննդի պահեստ:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply