Սարկոզին վազելիս վատ է զգացել ու տեղափոխվել հիվանդանոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2009 12:20

sarko_run_1_594019aՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր դուրս կգրվի հիվանդանոցից· նա Վալ դե Գրաս հիվանդանոց է տեղափոխվել երեկ վատ ինքնազգացողության պատճառով:

Սարկոզին վատ է զգացել Վերսալյան նստավայրի այգում վազքի ժամանակ: Բժիշկը նրան տեղում զննել էր և հոսպիտալացման որոշում կայացրել:

Ելիսեյան պալատից հաղորդել են, որ նախագահն ամբողջական բժշկական զննում է անցել, և նրա մոտ առողջական որևէ խնդիր չկա: Այնուամենայնիվ, նրա աշխատանքային գրաֆիկը փոփոխվել է· Սարկոզին այսօր ներկա չի գտնվի մի շարք նախապես որոշված միջոցառումների, իսկ վաղվա գրաֆիկի խմբագրման մասին որոշում դեռ չի ընդունվել: Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահը պետք է ներկա գտնվի նախարարների խորհրդի նիստին կառավարության արձակյուրդի գնալուց առաջ:

Հուլիսի սկզբին Սարկոզիի աշխատակազմը թերթիկ էր տարածել, որում ասվում էր, որ Սարկոզին որևէ առողջական խնդի չունի: Սակայն, ըստ www.echo.msk.ru-ի, ֆրանսիական մամուլում լուրեր են տարածվել, ըստ որի` Սարկոզին արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունի:

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply