Քենեդի եղբայրների և Մերլին Մոնրոյի լուսանկարը աճուրդի է հանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2010 11:28

Bonhams աճուրդային տունը վաճառքի է հանել Ջոն Քենեդիի յուրօրինակ լուսանկարները, որոնց հեղինակը Սպիտակ տան պաշտոնական լուսանկարիչ Սեսիլ Սթոութոնն է: Նրա ժառանգը ներկայացրել է 12 հազար լուսանկար, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ի նախագահի կյանքի թե պաշտոնական, թե անձնական ոլորտները: Բազմաթիվ լոտեր եզակի նմուշօրինակներ են,օրինակ` Քենեդի եղբայրների լուսանկարը դերասանուհի Մերլին Մոնրոյի հետ: Բազմաթիվ կենսագիրների կարծիքով` երկու քաղաքական գործիչներն էլ` Ջոն և Ռոբերտ Քենեդիները կապ են ունեցել դերասանուհու հետ: «Մենք ենթադրում ենք, որ Մերլին Մոնրոյի լուսանկարը Քենեդի եղբայրների հետ եզակի նմուշօրինակ է: Այս պատկերը  դերասանուհու «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» նշանավոր երգի կատարումից անմիջապես հետո է լուսանկարվել:« Մերլին Մոնրոն երեկոյան փայլուն զգեստով է, իսկ Ջոն Քենեդին աչքը չի կտրում նրանից»,- ասել է Մեթյու Հեյլին` Bonhams աճուրդային տան փորձագետը:

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply