Կներկրվի 27 ձյուն մաքրող մեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2010 10:45

Երևանի քաղաքապետարանում երեկ  հրավիրվել էր  աշխատանքային խորհրդակցություն` քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են  մայրաքաղաքում ընթացող համաքաղաքային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:
Զեկուցվել է, որ շարունակվում են Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Հրազդանի կիրճի փլուզված հենապատի ու ճանապարհի վերականգնումն ավարտական փուլում է: Մանկապարտեզների անհատական ջեռուցման այս տարվա ծրագրի իրականացման արդյունքում մայրաքաղաքի  նախադպրոցական 88 հաստատություններ ապահովված են ջեռուցմամբ:

Մայրաքաղաքում ներկայումս առկա է 270 միավոր հատուկ տեխնիկա: Ձմռանը նախապատրաստվելու միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուտով մայրաքաղաք կներկրվի ևս 27 միավոր տեխնիկա, որից 17-ը `մայթերը, 10-ը` փողոցները մաքրելու համար են նախատեսված:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության  հետ  կապերի  վարչության հաղորդմամբ` զեկուցվել է, որ ավարտական փուլում է Մաշտոցի պողոտայում  շենքերի ճակատային հատվածների լվացման,  մաքրման և թարմացման ծրագիրը: Նախատեսված 40 շենքից 35-ն արդեն լվացվել, թարմացվել ու նոր տեսքի է բերվել: Ծրագիրը կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում արդեն սկսվել են տոնածառերի տեղադրման և տոնական ձևավորման աշխատանքները:

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply