WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանը կպնդի նրան ազատ արձակելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 8, 2010 1:45
WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատ արձակելու համար փաստաբան Մարկ Ստիվենսը նոր միջնորդություն կներկայացնի Վեստմիստերյան դատարանի հաջորդ նիստին,որի ընթացքում քննարկվելու է Ասանժին Շվեդիային հանձնելու հարցը:
Սկոկհոլմում նրան մեղադրում են ինտերնետ կայքի աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար:
Դատարանը մերժեց 180 հազար ֆունտ ստերլինգ գրավի դիմաց ազատ արձակել կամավոր Սկոտլանդ –Յարդ ներկայացած Ասանժին:
Շվեցարիայում Ջուլիան Ասանժի հաշիվները սառեցված են և գրավը պատրաստ էին մուծել վեց կամավորներ,որոնք սատարում են Վիկիլիկսին:
Կամավորների մեջ Կաննի ֆեստիվալում »Ոսկե արմավենու ճյուղ» գլխավոր մրցանակի արժանացած կինոռեժիսոր Կեն Լոուչն է,հայտնի հրապարակախոս The New Statesman ամսագրի աշխատակից Ջոն Պիլջերը, արքայադուստր Դիանայի րնկերուհի և բարեգործական հինադրամի ղեկավար Ջեմինա Հանը, մահացած հայտնի ֆինանսիստ և եվրոպարլամենտի անդամ Ջեյմս Գոլդսմիտի աղջիկը և պահպանողական պատգամավոր Զակ Գոլդսմիտի քույրը: Նա հայտարարեց,որ չի ճանաչում Ասանժին անձամբ,»Բայց ես այստեղ եմ ,քանի որ դա կապված է ինֆորմացիայի ազատության և ճշմարտությունը իմանալու մեր իրավունքի հետ»:
«Այս մարդ.ը մեղավոր չէ,-նշել է Ջոն Պիլջերը Ջուլիան Ասանժի մասին,-նա լուրջ թշնամիներ ձեռք բերեց ,որովհետև մեր բոլորի համար հիանալի լրագրողական աշխատանք կատարեց»
Դատարանի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 14 –ին, 2010 թ..
Ձերբակալված Ասանժը չի կարող մասնակցել Վիկիլիկսի նոր հրապարակումներին, բայց կայքի աշխատակիցները արդեն հայտարարեցին որ այսօր և առաջիկա օրերին կհրապարակեն նոր փաստաթղթեր:






Facebook
Tweet This
Email This Post
