Ռուսերեն “Պատկերազարդ աշխարհագրական հանրագիտարանի” հրատարակիչների պատասխանը “Անկախ” շաբաթաթերթի խմբագրությանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2010 18:00

Հարգելի պարոնայք, Մենք ուշադիր ծանոթացանք և վերլուծեցինք ձեր դիտողությունները` կապված մեր հրատարակչության լույս ընծայած “Պատկերազարդ աշխարհագրական հանրագիտարանի” հրապարկման հետ: Տվյալ հրատարակությունը պատրաստվել է տպագրության ըստ բրիտանական Kingfisher ընկերության ներկայացրած տվյալների: Օտարերկրյա հրատարակչության հետ համագործակցելով` մենք ստանում ենք նաև նյութերի տնօրինման իրավասուների հաստատումները տրամադրված փաստերի, տվյալների ու պատկերների արժանահավատության վերաբերյալ: Կազմող հեղինակները և ռուսական խմբագիրներն օգտվել են հանրամատչելի և վստահություն ներշնչող բառարաններից ու տեղեկատուներից, ինչպես նաև ինտերնետային լուրջ հրատարակչություններից: Այդ աղբյուրների, այդ թվում և ՄԱԿ-ի Մարդկային զարգացման զեկույցների (1997թ) համաձայն` այդ ժամանակահատվածում Հայաստանում կատարված մարդահամարի տվյալներով` էթնիկ հայերին բաժին էր ընկնում 93,3%, փոքրամասնության զգալի մաս էին կազմում ադրբեջանցիները (2,6%), քրդերը (1,7%), ռուսները` (1,6%): Ոչ պակաս վստահություն է ներշնչում Հանրագիտարանային մեծ բառարանը` հրատարակված Ռուսական մեծ հանրագիտարանի հրատարակչության կողմից: Ահա մի մեջբերում այդ հանրագիտարանից. “1923 թ. կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանը Ադրբեջանի կազմում” (հոդված` “Լեռնային Ղարաբաղ”): Հաշվի առնելով անցած տասնամյակում տեղի ունեցած իրադարձությունները` հետագա հրատարակություններում փոփոխություններ են կատարվել, և դրանք լույս են տեսել ուղղումներով (2006, 2007 թթ.), ինչը փաստում են կցված ֆայլերը: Ցավոք, վերջին հրատարակությունը տեխնիկական անսարքության պատճառով հրատարակվել է այնպես, ինչպես նախորդ տարբերակի էջը: Այս անցանկալի բացթողումը նկատվել է ու հանրագիտարանի նոր խմբագրված տարբերակ է պատրաստվել: Այդուհանդերձ, մենք չենք կարող համաձայնել, որ հանրագիտարանում զետեղված լուսանկարը Հայաստանի ու հայերի վերաբերյալ անցանկալի պատկերացում է տալիս: Հանրագիտարանը կազմողներն ընտրել են այնպիսի պատկերներ, որոնք արտացոլում են հասարակ մարդու կյանքը (համեմատեք ` Ռուսաստան 232-233, Իսպանիա` 196, Պորտուգալիա` 201): Հրատարակչության իլյուստրացիաները պահպանվում են “Հեղինակային իրավունքի մասին” օրենքով և ենթակա չեն փոփոխման: Անկեղծորեն շնորհակալ ենք մեր գրքերի նկատմամբ ուշադրության համար: Մենք այսուհետ էլ կներդնենք առավելագույն ջանքեր, որպեսզի մեր հրատարակությունները լինեն հետաքրքիր և ներկայացնեն բոլոր թեմաների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն: Խորին հարգանքով` Գլխավոր տնօրեն` Արկադի Վիտրուկ 6 դեկտեմբերի, 2010 թ.

Դիտվել է 1789 անգամ:
Print Friendly

Leave a Reply