Հայերը մեր ձեռքով են կոտորվել. Դիարբեքիրի առեւտրային պալատի նախագահ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2010 17:03

Հայերը մեր ձերքով են կոտորվել, եւ այդ մեղքերի համար մենք հիմա պատժվում ենք։ Այս մասին հայտարարել է Դիարբեքիրի առւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Գալիփ Էնսարիօղլուն։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, Գալիփ Էնսարօղլուն Ստամբուլում կազմակերպված քրդական հարցին նվիրված կոնֆերանսի ընթացքում հանդես է եկել ելույթով, քննադատելով քրդերին՝ գործիք դառնալու եւ դարասկզբին հայերին եւ մյուս ոչ մահմեդական ազգերին կոտորելու մեջ:

«Մենք, որպես հասարակություն, մի քիչ էլ մեր մեղքերի համար ենք պատժվում։ Մենք՝ քրդերս, դարձանք գործիք, երբ երիտթուրքերը որոշեցին ստեղծել ազգային պետություն եւ հայերի եւ մյուս ոչ մահմեդականների դեմ նրանց գործողությունների լուռ վկան էինք։ Այն ժամանակներում այս հողերում ապրողների 25 տոկոսը ոչ մահմեդականներն էին։ Հայերը մեր ձեռքով են կոտորվել»,-շեշտել է Դիարբեքիրի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահը։

Armenians were killed by our hands and now we are punished for our sins. Chhairman of the Diyarbakir Chamber of Industry and Commerce Glip Ensarioglu stated.

At a conference on Kurdish issues, Halip Ensarioglu criticized Kurds, stressing they became a tool   in the hands of Turks in the early 20thcentury and massacred Armenians and other non-Muslim nations.

“As a society, we bear punishment for our sins. We became a tool in the hands of young Turks, when they decided to form a nation-state and became standers-by of their actions against Armenian and other non-Muslim people. At that time, 25 % of the local population were non Muslims. Armenians were killed by our hands,” the official stressed.

NEWS.am

Դիտվել է 2101 անգամ:
Print Friendly

Leave a Reply