Հետախուզվողը բռնվել է ՀՀ սահմանը հատելիս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2010 17:00

Ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշեն գյուղից բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 1978 թ. ծնված Ռուստամ Պ.-ին, որը Բագրատաշեն գյուղի հատվածով՝ Դեբեդ գետով, ապօրինի հատել էր ՀՀ պետական սահմանը:

Ինչպես  հաղորդում են  ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ նա նոյեմբերի 13-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով: Ռուստամ Պ.-ն կալանավորված է: Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 2086 անգամ:
Print Friendly

Leave a Reply